Աքբարի Սարայ
Աքբարի Սարայ ուրդու՝ اکبری سرائے | |
---|---|
Աքբարի Սարայ (ուրդու՝ اکبری سرائے), մեծ քարավանատուն («սարայ»), տեղակայված Լահորի Շահդար Բաղում (Փենջաբ, Պակիստան)։ Կառուցվելով 1637 թվականին՝ այն ի սկզբանե նախատեսված էր ճանապարհորդողների, ինչպես նաև Ջահանգիրի դամբարանի խնամակալների համար[1]։ Քարավանատունը առավել նշանավոր է Պակիստանում[2] այս տիպի կառույցի ամենալավ պահպանված նմուշ լինելու համար, ինչպես նաև հայտնի է իր մեծ դարպասներով՝ առատորեն զարդարված ֆլորենտյան խճանկարներով, որոնք ելք են ծառայում դեպի Ջահանգիրի դամբարան։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի անվանումը կարելի է թարգմանել որպես «Աքբարի պալատ»։ Աբդուլ Համիդ Լահորին՝ պադիշահ Շահ Ջահանի պալատական պատմաբանն ու փադշահնամայի հեղինակը, նրան անվանում է Ջիլու Խան ի Ռաուզա, ինչը նշանակում է «գերեզմանին կցված բակ»[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքբարի Սարայ քառակողմ տարածքը գտնվում է դրա արևելքում ընկած Ջահանգիր դամբարանի և Ասաֆ խանի դամբարանի արևմուտքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր անվանը՝ Աքբարի Սարայը կառուցվել է Իսլամ Շահի օրոք 1550-ականների կեսերին, և ոչ թե Աքբար Ա Մեծ փադիշահի ժամանակաշրջանում[3]։ Քարավանատան մզկիթը սկիզբ է առնում Սուրիդի ժամանակաշրջանից, չնայած հյուրերի սենյակները շարված էին համալիրի երկայնքով[2], և նրա դարպասները թվագրվում էին Շահ Ջահանի կառավարման 1600-ականների կեսերին[3]։
Աքբարի Սարայը ծառայում էր ինչպես ապաստարան ճանապարհորդների համար, այնպես էլ որպես փոստային կայան, որը հայտնի էր որպես դակ չովկի[2]։ Այն վարում էր մի պաշտոնյա, որը հայտնի էր որպես շահանա, մի քանի դիտորդ օգնականներով[2]։ Կենդանիների սնունդը, տաք և սառը ջուրը, անկողնային պարագաները հյուրերին տրամադրվում էին անվճար։ Քարավանատանը կար բժիշկ, ինչպես նաև տեղական հացթուխ[2]։ Ջրով ջրհորը գտնվում էր նրա պատերից դուրս։ Ինչպես շատ քարավանատներում, նրա դարպասների մոտ մի փոքրիկ բազար (շուկա) կարող էր տեղակայվել[2]։
Մահարաջ Ռանջիթ Սինգհը Աքբարի Սարայը վերածեց գավառի իր օտարազգի հրամանատարներից մեկի՝ Մուսա Ֆարանգիի համար, որը այնտեղ հաստատվեց իր ջոկատի հետ։ Քարավանատունը մեծապես վնասվել է բրիտանական իշխանության դարաշրջանում, երբ այն օգտագործվել է որպես երկաթուղային պահեստ մոտակա երկաթուղային գծի հայտնվելուց հետո[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքբարի Սարայը տեղակայված է 12 հեկտար ընդհանուր մակերեսով երկարավուն քառանկյուն հողամասի վրա[5]։ Քարավանատան շենքն ինքնին ունի 20,2-ը 15,5 մետրի վրա չափսեր[2]։ Աքբարի Սարայի բակը բոլոր կողմերից շրջապատված է բարձրացված տեռասով, որտեղ տեղակայված են 180 հյուրասենյակների շարքեր, որոնք հայտնի են որպես խանահա, ծածկապատշգամբով և ընդհանուր բաց միջանցքով։
Աքբարի Սարայ անկյուններով շարված են աշտարակներ։ Աշտարակային բնակարանները քարավանատան ամենաբարդ բնակելի թաղամասերն են. առանձնանում է էլիպսաձև դահլիճով, որի առջևում կա ծածկապատշգամբ, իսկ հետևում՝ ութանկյուն սենյակ[3]։
Աքբարի Սարայը ունի երկու մեծ մուտքեր կառուցված մողոլական ոճով, որոնք տեղակայված են համալիրի հյուսիսային և հարավային կողմերում։ Դրանք կանգնեցվել էին այնպես, որ հեռվից տեսանելի լինեն[2]։ Դարպասները ունեն երկու մակարդակ[2]։ Հիմնական կամարը, որը ծառայում է որպես ելք դեպի Ջահանգիրի դամբարան, ունի երկու մակարդակի մեծ ավան, որը շրջապատված է չորս այլ փոքր կամարակապ խորշերով։ Կենտրոնական այվանը զարդարում է խորիսխի կամարը, իսկ դարպասի ճակատը առատորեն զարդարված է ֆլորենտական խճանկարներով։ Դեկորատիվ տարրերը, շենքի ոճը և աղյուսների չափը ցույց են տալիս, որ գերեզման տանող պալատն ու դարպասը միգուցե կառուցվել են միաժամանակ։
Աքբարի Սարայից դեպի արևմուտք, սենյակների շարքերի մեջտեղում, կա երեք գմբեթավոր մզկիթ։ Այն կառուցված է զարդարանքներով կարմիր ավազաքարով։ Մզկիթի ներսը, հավանաբար, ժամանակին զարդարված էր ֆրեսկոներով։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքբարի Սարայը, Ջահանգիրի և Ասաֆ խանի գերեզմանների հետ միասին, 1993 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ժամանակավոր ցուցակում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շենքի դետալ ֆլորենտական խճանկարով
-
180 փոքր սենյակ, շարված քարավանատան պատերի երկայնքով
-
Խորիսխի կամարով զարդարված գլխավոր մուտքը
-
Շենքը առատորեն զարդարված է ֆլորենտական խճանկարներով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Khan, Mohammad Waliullah (1973). Lahore and Its Important Monuments. Department of Archaeology and Museums, Ministry of Education, Government of Pakistan.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Saifur Rahman Dar (1988). «Caravanserais along the Grand Trunk Road in Pakistan — A Central Asian legacy». In Vadime Elisseeff (ed.). The Silk Roads: Highways of Culture and Commerce (PDF). Berghahn Books. ISBN 9781571812223.
- ↑ 3,0 3,1 3,2 Elisseeff, Vadime (1998). The Silk Roads: Highways of Culture and Commerce. Berghahn Books. ISBN 9781571812216.
- ↑ Rogers Kolachi Khan & Associates Pvt. Ltd. (февраль 2011). «Site Conservation Assessment Report: Jahangir's Tomb Complex, Lahore, Pakistan» (PDF). Global Heritage Fund. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Ahmad, Zulfiqar (1988). Notes on Punjab and Mughal India: Selections from Journal of the Punjab Historical Society. Sang-e-Meel Publications. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Tombs of Jahangir, Asif Khan and Akbari Sarai, Lahore». ЮНЕСКО World Heritage Centre. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SN Bukhari (2010 թ․ հունիսի 24). «A Historical Mosque at Akbari Sarai, Tomb of Jahangir, Lahore». YouTube. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.